Հայերեն   Русский   English

НОВИНКА Аналог Метионина

Ալյուր

Ֆոտոդարան

Flag Counter


«Մանանա Գրեյն» Հոլդինգ
որակ, կայունություն, հզորություն

«Եղվարդի  համակցված  կերերի գործարանը» հիմնադրվել է 1993թվականին: 2009թվականից, երբ գործարանը դարձավ «Մանանա Գրեյն» հոլդինգի արտադրական ճյուղերից մեկը, այն հիմնովին վերանորոգվեց և վերազինվեց ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով: «Եղվարդի  համակցված  կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ  համակցված կերեր:
Գործարանի հզորությունը իր երեք անընդմեջ աշխատանքային հերթափոխում կազմում է 500 տոննա օրեկան:
«Եղվարդի  համակցված  կերերի գործարանը» հագեցված է և իր տրամադրության տակ ունի.

  • ժամանակակից սարքավորումներ
  • փորձառու և վերապատրաստված ինժեներատեխնիկական անձնակազմ
  • մոտ  4կմ երկարությամբ բարենորոգ երկաթգիծ միացված «Եղվարդ  երկաթուղային կայարանին»
  • տարբեր կերամիջոցների համար նախատեսված համապատասխան ժամկետների պահպանման պահեստային տարածքներ
  • չորացման նորագույն համակարգ
  • հումքերի շարժը կառավարման վահանակով ուղղորդվող հոսքագծեր
  • հումքերի և պատրաստի ապրանքների որակավորումն ապահովող լաբորատորիա


Համակցված կերերի որակի ապահովումը շարունակական դարձնելու համար, գործարանի ինժեներատեխնիկական անձնակազմը մշտապես մասնագիտական խորհրդատվական կապի մեջ է գտնվում Եվրոպական և Ռուսաստանի Դաշնության մի շարք փորձառու մասնագետների հետ:

 
© All rights reserved, 2014
Last update: 01.01.2018
Created by Planet AM